Միջազգային գիտաժողով` նվիրված հայագետ-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի ծննդյան 90-ամյակին

20-06-2019 09:00:00   | Армения  |  
Արևելյան աղբյուրագիտությունը և պատմագիտությունը ԻԱ դարասկզբի Հայաստանում 
 
2019 թվականի հունիսի 20-21-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը,  Երևանի պետական համալսարանր և «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը կազմակերպում են «Արևելյան աղբյուրագիտությունը և պատմագիտությունը ԻԱ դարասկզբի Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված հայագետ-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի (1928-1988) ծննդյան 90-ամյակին: Միջազգային գիտաժողովի  նյութը   արևելագիտության արդի խնդիրներն են:
Գիտաժողովին հրավիրվել են Արևելյան աղբյուրագիտությամբ և պատմագիտությամբ, ինչպես նաև հայագիտությամբ զբաղվող Հայաստանի և արտասահմանի ճանաչված մասնագետներ։ Թեմատիկան կապվելու է Արամ Տեր-Ղևոնդյանի գիտական հետաքրքրությունների լայն շրջանակի հետ, որոնք են. ա) Մահմեդական աշխարհը և Հայաստանը միջնադարում; բ) Հայկական, արաբական, բյուզանդական, ասորական և այլ սկզբնաղբյուրներն ու Հայաստանի 7-9-րդ դդ. պատմությունը; գ) Բագրատունյաց դարաշրջանի Կովկասն ու արաբական աշխարհը; դ) հայ-արաբական մշակութային փոխհարաբերություններ,
ե) Աստվածաշնչի հետազոտման խնդիրները Քրիստոնեական Արևելքի մատենագրություններում, թարգմանությունների տեսություն, զ) Արևելյան դասական աղբյուրագիտության հետազոտման խնդիրները մեզանում. անցած ճանապարհն ու առաջիկա խնդիրները:
Բացումը տեղի կունենա հունիսի 20-ին՝ ժամը 09:00-ին,  Մաշտոցյան Մատենադարանի նիստերի դահլիճում, իսկ  գիտաժողովի շարունակությունը՝ հունիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ Նախագահության դահլիճում:  
 
 
 
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 321 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին