Տեղի կունենա «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի մամուլի ասուլիսը

21-06-2019 13:00:00   | Армения  |  
Ս.թ. հունիսի 21-ին, ժամը 13:00 «Անի պլազա» հյուրանոցում կանցկացվի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի մամուլի ասուլիսը: 
Կներկայացվեն 16-րդ «Ոսկե ծիրանի» միջազգային մրցույթային, տարածաշրջանային կարճամետրաժ մրցույթային, «Տարածաշրջանային համայնապատկեր», «Երևանյան պրեմիերաներ», «Ծուռ ծիրան» ծրագրերը, հետահայաց ցուցադրությունները և արտամրցութային մնացած բոլոր ծրագրերն ու ֆիլմերը։
 
Ասուլիսի բանախոսներն են
 
• «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի ծրագրերի
տնօրեն Կարեն Ավետիսյանը
• «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի միջազգային բաժնի ղեկավար
Վարվառա Հովհաննիսյանը 
• Փառատոնի ընտրող հանձնաժողովի անդամները
 
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 170 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին