«Մեդիա կենտրոն».Զարթոնք միջազգային երաժշտական ամառային ակադեմիան ամփոփում է մարզային մշակութային միջոցառումները

22-08-2019 12:00:00   | Армения  |  
Օգոստոսի 22-ին՝ ժամը 12։00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Զարթոնք միջազգային երաժշտական ամառային ակադեմիան ամփոփում է մարզային մշակութային միջոցառումները» թեմայով։
 
Բանախոսներն են՝
 
Նարե Արղամանյան` (դաշնակահար) Զարթոնք
ակադեմիայի գեղարվեստական ղեկավար
 
Վան Արմենյան` (ջութակահար) Զարթոնք ակադեմիայի ղեկավար
 
Նարեկ Ավագյան` (ՀՀ Սիմֆոնիկ նվագախմբի ֆլեյտահար կոնցերտմայստեր) Զարթոնք ակադեմիայի մասնագետ
 
Արմինե Վարդանյան` (օպերային երգչուհի) Զարթոնք ակադեմիայի մասնակից
 
Օգոստոսի 4-17-ը Հայաստանում առաջին Զարթոնք միջազգային երաժշտական ամառային ակադեմիան Կանադայի Ատգեն Արմենյան հիմնադրամի կազմակերպմամբ անցկացրել է երկշաբաթյա խտացված վարպետաց դասեր Վանաձոր քաղաքում՝ առաջին անգամ ողջ Հայաստանի տարածքից, Ռուսաստանից և Վրաստանից համախմբելով դաշնամուրի, ֆլեյտայի,
վոկալի և ժող. երաժշտության բացառիկ տաղանդներին։
 
Վարպետաց դասընթացները բաց են եղել ունկնդիրների համար։
Ծրագրի շրջանակում անցկացվել են 6 համերգներ ( COAF Smart center, Գյումրի և Վանաձոր)։
 
 
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 119 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին