Ներառական կրթության խրախուսմանն ուղղված «փոխիր աշխարհը» իրազեկման արշավի շրջանակում հայտարարված շարադրությունների մրցույթի ամփոփում

18-11-2019 11:00:00   | Армения  |  
Նոյեմբերիի 18-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ալեք և Մարի Մանուգեան» դահլիճում (Երևան, Մարշալ Բաղրամյան 40) տեղի կունենա փոխիր աշխարհը ներառական կրթության խրախուսմանն ուղղաված իրազեկման արշավի շրջանակում հայտարարված շարադրությունների մրցույթի ամփոփումը:
Բացման խոսքով հանդես կգան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Միջոցառման ժամանակ հայտնի կդառնան «Իմ ընկեր․․․» թեմայով շարադրությունների մրցույթում հաղթողների անունները, կներկայացվեն արշավի շրջանակում նկարահանված 4 հերոսների մասին պատմող տեսանյութերը, ինչպես նաև տեղի կունենա  «Միասին կարող ենք փոխել աշխարհը» տեսահոլովակի պրեմիերա:
Հիշեցնենք, ներառական կրթությունը մեր երկրում խրախուսելու համար Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը #փոխիրաշխարհը իրազեկման արշավի շրջանակում հայտարարել էր «Իմ ընկեր․․․» թեմայով շարադրությունների մրցույթ։
Մրցույթի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շուրջ 700 շարադրություն է ստացել Երևանից և մարզերից: Ստեղծագործական աշխատանքի միջոցով յուրաքանչյուր երեխա իր օրինակով է ցույց տվել, թե ինչպես կարող է իր ընկերոջ նկատմամբ վերաբերմունքով փոխել աշխարհը՝ դարձնելով այն ներառական ու համերաշխ: 
 
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 251 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին