Կարեն Օհանջանյանի բանաստեղծությունների նոր ժողովածուն կդրվի ընթերցողի սեղանին

20-11-2018 15:00:00   | Հայաստան  |  
 


 
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի (Օհանջանյան) «Քեզ սիրելու համար կյանքն էլ բավարար չէ» (Тебя любить- мне жизни мало) ժողովածուն կներկայացվի հայ ընթերցողին: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 20- ին, ժամը 15:00 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և
իրավունքի ինստիտուտի շենքում (Արամի 44):
 
Ռուսերեն ժողովածուն արցախցի գրողի արդեն երրորդ գիրքն է, ներառում է սիրո, փիլիսոփայական և այլ թեմաներով գրված քնարական գործեր: Շնորհանդեսին կներկայացվի նաև Օհանջի՝ «Առաջ՝ դեպի նոր կյանք» (Вперед в новую жизнь) երկրորդ ժողովածուն, որը ներառում է դետեկտիվ, վիպակ, պիես ու պատմվածքներ: 
 
Նշենք, որ Կարեն Օհանջանյանն արցախյան շարժման ակտիվ մասնակից է.հենց այդ ժամանակվանից էլ ստեղծագործում է:  2000 թ. դոկտորական թեզ է պաշտպանել քաղաքական
գիտությունների և մշակույթի միջազգային ակադեմիայում(Բրյուսել, Բելգիա, փ.գ.դ.): Ավելի քան 100 միջազգային կազմակերպությունների անդամ է, բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է: Ստացել է Խաղաղության միջեկեղեցական խորհրդի միջազգային մրցանակ, Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պարգև (Բրյուսել, Բելգիա)՝ մարդկության հանդեպ բացառիկ ձեռքբերումների համար:
 
Ղեկավարել է բազմաթիվ միջազգային նախագծեր՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 320 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին