Բարեգործական համերգ հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ

04-12-2019 19:00:00   | Հայաստան  |  
 


Արդեն 16 տարի գործող «Լուսինե» կանանց հասարակական կազմակերպությունը  նպաստում է   միայնակ, հաշմանդամ երեխաներ ունեցող, բազմազավակ կանանց սոցիալական կայունությանը,  պաշտպանվածությանը,  երեխաների կրթական մակարդակի բարելավմանը,  երեխաների կարողությունների  զարգաղցմանը, ընտանիքների ամրապնդմանը, ազգային   և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: 
Կազմակերպության համար կարևոր ավանդույթ է  արդեն 12 տարի հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ  կազմակերպության հաշմանդամ, ծնողազուրկ, բազմազավակ 
ընտանիքների երեխաների համար  Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպել  բարեգերծական   համերգ հայ  շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, ուր  երեխաները առիթ ունեն  լսելու իրենց   սիրելի   երգիչ-երգչուհիներին  ոչ թե հեռուստացույցի էկրաններից, այլ կենդանի կատարմամբ:
 
Կազմակերպության այս տարվա  համերգը `  բացի երեխաներին ուրախ տրամադրություն պարգևելուց  նպատակ ունի  իրականացնել  հաշմանդամ երեխաների համար կյանքի հմտությունների զարգացման ծրագրեր:
 
Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին ծամը 19-00  Արամ Խաչատրյան համերգասրայում:
 
Համերգին ելույթ են ունենալու  ինչպես  արդեն  ճանաչված երգիչներ Վարդան Բադալյանը,
Սոնա Շահգելդյանը, Արփին, Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը, Մասիս Հունանյանը, Գոշը, Լիդուշիկը, Սոֆի Մխեյանը, Մոնիկա Նազարյանը , այնպես էլ  բազմակի մրցույթներում հաղթած պատանի երգիչներ Սաթին, Արմանը,  Ռուզաննան, Սյուզին,  պարային համույթ «Էնջլ»:  Համերգը կվարի Ժակը (Հակոբ Պապիկյան):
 
Համերգի տոմսեր կարելի է ձեռք բերել  տոմսարկղերից, ինչպես նաև  Tomsarkgh.am, toms.am, cantact.am  էլեկտրոնային կայքերից:
 
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 846 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին