Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանից ժամանած պատվիրակության ներկայացուցիչներին

12-09-2019 16:10:44   |   |  Մամլո հաղորդագրություն
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանից ժամանած պատուիրակութեան ներկայացուցիչներին
 


Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Լիբանանից ժամանած պատուիրակութեանը` գլխաւորութեամբ Զահլէի անտիոքի միտրոպոլիտ Անտօնիոս Էլ Սուրիի եւ «Գարդենիայ Լեբնիզ Ֆարմս» ընկերութեան հիմնադիր տնօրէն Նիկոլաս Աբու Ֆայսալի: 
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնը բերեց հիւրերին՝
մասնաւորապէս բարձր գնահատելով պրն. Նիկոլաս Աբու Ֆայսալի կողմից Հայաստանում կեանքի կոչուող ծրագրերը, որոնք նաեւ նպաստում են երկու ժողովուրդների միջեւ փոխճանաչողութեան եւ կապերի զօրացմանը: Նորին Սրբութիւնը ողջունեց նաեւ Միտրոպոլիտ Անտօնիոս Էլ Սուրիի ներկայութիւնը ու կարեւորեց իրականացուող նախաձեռնութիւններին նրա կողմից բերուող զօրակցութիւնը:
 
Անդրադառնալով երկու երկրների միջեւ եղած ջերմ եւ սերտ փոխյարաբերութիւններին` Վեհափառ Հայրապետը նշեց, որ մշտապէս աղօթում է Միջին Արեւելքում խաղաղութեան հաստատման եւ բարեկամ ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կեանքի համար: 
 
Իրենց հերթին Անտիոքի Միտրոպոլիտը եւ պրն. Աբու Ֆայսալը շնորհակալութիւն յայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին` երկու պետութիւնների եւ ժողովուրդների փոխյարաբերութիւնների ամրապնդմանն ու զարգացմանը ուղղուած ձեռնարկների հանդէպ ցուցաբերվող մշտական ուշադրութեան համար: 

 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 141 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին