Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսուել էԳերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը

29-10-2019 16:16:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Հոկտեմբերի 28-ին Վեհարանի ժողովասրահում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը ընդլայնուած կազմով: 
 
Ժողովը բացուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջոյնի խօսքով: Իր հայրապետական օրհնութիւնը բերելով ժողովականներին` Նորին Սրբութիւնը յոյս յայտնեց, որ ինչպէս նախորդ ժողովների ընթացքում, այնպէս եւ այս ժողովին տեղի կ'ունենան արդիւնաւէտ
քննարկումներ Հայոց Եկեղեցուն եւ ժողովրդին յուզող զանազան խնդիրների առնչութեամբ: 
 
Վեհափառ Հայրապետը ողջունեց նաեւ ժողովին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութեան պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալեանի ներկայութիւնը, ով առաջին անգամ է այս հանգամանքով մասնակցում ԳՀԽ ժողովին եւ զեկոյց է ներկայացնելու Պատրիարքարանին առնչուած հարցերի եւ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրութեան գործընթացի առնչութեամբ: 
 
Քառօրեայ ժողովի ընթացքում կը քննարկուեն Եկեղեցու վարչական, կանոնական ու հովուական կեանքին եւ կրթական ու սոցիալական առաքելութեանն առնչուած հարցեր: Մասնաւորապէս զեկոյցներ կը ներկայացուեն 2020 թուականին գումարուելիք Ազգային-եկեղեցական Ժողովի (ԱԵԺ) կազմակերպման ընթացքի, ԱԵԺ օրակարգային նիւթերի նախապատրաստման նպատակով ստեղծուած եօթը յանձնախմբերի կատարած աշխատանքի վերաբերեալ: Գերագոյն հոգեւոր խորհուրդը զեկոյց կը լսի Մայր Տաճարի հիմնանորոգութեան առնչութեամբ: Կը քննարկուեն Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միութեան գործունէութեան զօրացման ուղիները:

 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 130 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին