Հրատարակչութիւն

«Նոյեան Տապան»-իկողմից 1990 թուականին հիմնած եւ առ այսօր գործող «Նոյեան տապան» հրատարակչութիւնը հանրապետութեան ամենայայտնի հրատարակչութիւններից է: Յստակ ժամկէտներ, ցածր ինքարժէք, բարձր որակ` սա է հրատարակչութեան եւ տպարանի կարգախօսը:

Հրատարակչութիւնը համալրուած է արդի համակարգչային տեխնիկայով, որը հնարաւորութիւն է ընձեռում աշխատանքները կատարել որակի միջազգային չափանիշներին համապատասխան: Պատուերները կատարւում էն արագ եւ իւրաքանչիւր պատուիրատուի հանդէպ ցուցաբերւում է անհատական մօտեցում` գնային, ժամկետային, տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումների առումով:
 
1995թ-ից «Նոյեան տապանի» կողմից հիմնադրուեց նաեւ համանուն տպարան, որը մշտապէս մասնակցում է տեղական եւ միջազգային կազմակերպութիւնների կողմից յայտարարուած գրեթէ բոլոր մրցոյթներին եւ հիմնականում յաղթում դրանցում: Մասնաւորապէս «Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի», «Միացեալ Ազգերի Կազմակերպութեան» հայաստանեան գրասենեակի, «Բարենց գրուփ» ընկերութեան, ՀՀ Ֆինանսների նախարարութեան, «Զարգացման հայկական գործակալութեան», «Քայլ առ քայլ» մանկական հիմնադրամի, ՀՀ Կենտրոնական բանկի եւ այլ կազմակերպութիւնների կողմից յայտարարուած մրցոյթներին յաղթել է «Նոյեան Տապան» տպագրատունը, որը եւ իրականացրել է տպագրութիւնը: Հրատարակչութիւնը գրքերի միջազգային ցուցահանդէս-տօնավաճառների մշտական մասնակից է: ործունէութեան շուրջ 10 տարուայ ընթացքում «Նոյեան տապան» հրատարակչա-տպարանային համալիրում հրատարակուել է հայերէն, ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն լեզուներով բազմազան գրականութիւն. ինչպէս հայ, այնպէս էլ այլազգի հեղինակների բազմաթիւ գեղարուեստական, գիտահանրամատչելի, գիտական, փաստագրական, հրապարակախօսական աշխատութիւններ, դասագրքեր, տեղեկատուներ, բառարաններ, ատլասներ, մի շարք թերթեր եւ ամսագրեր:
 
Հրատարակչութիւնն ունի սեփական դիզայն-ստուդիայ եւ տպագրական բազա, ինչը ոչ միայն անհամեմատ արագացնում է մտահղացումից մինչեւ պատրաստի արտադրանք ընկած ճանապարհը, այլեւ թոյլ տալիս բոլոր փուլերում վերահսկել այն: 

«Նոյեան Տապան» տպագրատան հրապարակումներին կարող էք ծանօթանալ այստեղ