Բացում՝ «Quick Start» նախագծի


Բացում՝ «Quick Start» նախագծի

  • 18-10-2016 15:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
ԲՈՒՀ-ից աշխատաշուկա անցման սահունությունն ապահովող նոր հարթակ` «Արագ Մեկնարկ» (Quick Start) նախագիծ «Արագ Մեկնարկ»-ը (Quick Start) նոր նախագիծ է, որը միտված է զարգացնելու և կատարելագործելու նորավարտ ուսանողների և աշխատանք փնտրողների գիտելիքներն ու ունակությունները: Դրանք պետք է առավելագույնս համապատասխանեն աշխատաշուկայի արդի չափանիշներին, որպեսզի աշխատանք փնտրելիս երիտասարդները լինեն առավել մրցունակ:
 
Նախագծի իրականացման ամենամեծ խթան հանդիսացավ երիտասարդների գործազրկության
աճի միտումը մեր երկրում: Նորավարտ ուսանողները չեն կարողանում գտնել աշխատանք, իսկ
պատճառները բազմազան են: Դա մեծ ազդանշան էր ծրագիրն իրականացնող թիմի համար:
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից մշակած այս նախագիծը, ի դեմս
տարատեսակ գործիքների կիրառման` թեստավորում, դասընթացներ, վարպետության դասեր,
նպատակ ունի ստեղծելու մի հարթակ, որտեղ աշխատանք փնտրողները կգտնեն իրենց ցանկալի
աշխատատեղը, իսկ գործատուները` իրենց ցանկալի աշխատողին: Նախագծի շրջանակներում «Բի
Էս Սի»-ն ներգրավելու է տարբեր պետական և ոչ պետական, հասարակական, միջազգային
կազմակերպությունների և ընկերությունների, համալսարանների:
 
Նախագծի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, ժամը
15:00 «Կոնգրես» հյուրանոցում: Միջոցառմանը իրենց ելույթներով հանդես կգան նախագծի
հեղինակները, գործընկերները, ինչպես նաև ներկա կլինեն տարբեր գործատուներ, թրեյներներ,
մասնագետներ:
 
 
Լրացուցիչ տեղեկություն
 
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (http://www.bsc.am/) Հայաստանում առաջին խորհրդատվական և
թրեյնինգային ընկերությունն է: Այն համագործակցում է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների,
խոշոր ընկերությունների, ՓՄՁ-ների և ՀԿ-ների հետ հետազոտություններ, ռազմավարական ծրագրեր,
կառավարման խորհրդատվություն և մասնագիտական զարգացում իրականացնելու միջոցով: Շուկայում իր
գոյության 22 տարիների ընթացքում «Բի Էս Սի»-ն իրականացրել է 84 հետազոտություն, 755 բիզնես
նախագիծ, 1245 դասընթաց: «Բի էս Սի»-ի հաջողության գրավականը հավատն է առ այն, որ
աշխատասիրության շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության, հաղթահարել առաջացող բոլոր
խոչընդոտները և ձգտել գերազանցության:
Quick Start նախագծի աշխատանքները լուսաբանելու համար կարող եք կապ հաստատել նախագծի ղեկավար
Զառա Նուրբեգյանի հետ (Հեռ.՝ +37410 57-47-78, +374 77 57-47-78, +374 99 57-47-78 , Էլ-փոստ` zara@bsc.am)
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն