«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փակման միջոցառումը և «ՔՀԿ-Կառավարություն կառուցողական երկխոսություն» համաժողովը


«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փակման միջոցառումը և «ՔՀԿ-Կառավարություն կառուցողական երկխոսություն» համաժողովը

  • 15-10-2019 10:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հոկտեմբերի 15-ին, ժամը 10:30-ին տեղի կունենա Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փակման միջոցառումը և «ՔՀԿ-Կառավարություն կառուցողական երկխոսություն» համաժողովը։
 
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանոն, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:
 
Միջոցառումը կսկսվի և կուղեկցվի «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ձևավորված/հզորեցված ՔՀԿ-ների կոալիցիաների և ՔՀԿ-ների տոնավաճառով։ Կքննարկվեն Կառավարություն-ՔՀԿ-ներ կառուցողական երկխոսություն հիմնախնդիրները փաստարկված հանրային քաղաքականության, օրենսդրական դաշտի ոլորտներում։ 
 
Միջոցառմանը ներկա կլինեն և ելույթներով հանդես կգան ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ  Արման Ղազարյանը, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կոնսորցիումի անդամ «ԱԳՈՐԱ Սենթրլ Յուրոփ» ՀԿ ներկայացուցիչ Միրոսլավա Վիտասկովան, հանրային ֆինանսների փորձագետ Հովհաննես Ավետիսյանը, «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի համակարգող Ռուզաննա Տոռոզյանը, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ՔՀԿ-կառավարություն երկխոսության համակարգող, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը, Հարկային քաղաքականությունների մշակման և վարչարարության իրականացման ոլորտում ՔՀԿ-ների շահերը պաշտպանող կոալիցիայի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը։
 
Միջոցառումը կանցկացվի «Անի» հյուրանոցի «Անի» սրահում (Սայաթ-Նովա 19):
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն