«Արմենպրես». Ստեղծվել է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը


«Արմենպրես». Ստեղծվել է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը

  • 23-10-2019 13:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա  ավստրիական Կարմիր խաչի ներկայացուցիչ, «ԻՐԻՍ» ծրագրի ընդհանուր  ղեկավար Միխայել Գրաբների, Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ ներկայացուցիչ, «ԻՐԻՍ» ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանի, «ԻՐԻՍ» բիզնես ինկուբատոր ծրագրի ղեկավար Նարինե Թերզյանի ասուլիսը:  
 
Թեման.- Հայաստանում «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակում ստեղծվել է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը,  որի գործունեությունն ուղղված է սիրիահայերի ու տեղացիների տնտեսական ինտեգրմանը, Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանը:  «ԻՐԻՍ» ծրագրի բյուջեն կազմում է 3,3 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ։
 
 
 (010) 539833 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս