«Պատգամ». հոբելյանական հանդիսավոր երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին

16-12-2019 19:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ կանցկացվի «Պատգամ» հոբելյանական հանդիսավոր երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին։
 


Երեկոյի ընթացքում հանդիսատեսին կմատուցվեն Սոս Սարգսյանի պատգամները, հատվածներ հայ ազգի համար թև
ավոր դարձած նրա բարոյախրատական աֆորիզմներից։ Կցուցադրվեն տեսաշարեր հանրությանն անհայտ նրա բազմաթիվ ներկայացումներից, ֆիլմերից, հեռուստաներկայացումներից։ Որոշ նյութեր հանրության դատին կներկայացվեն առաջին անգամ։
 
Ելույթ կունենան Գ․ Սունդուկյանի
անվան ազգային ակադեմիական և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնների արտիստները, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը և անհատ կատարողներ:
 
Սոս Սարգսյանը՝ որպես գրող. նրա «Կանչ» և «Ընդհատում» վիպակներից կընթերցվեն հատվածներ և կներկայացվեն դրվագներ` տարբեր թատրոնների արտիստների մասնակցությամբ:
 
Հոբելյանական հանդիսավոր երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 16-ին` ժամը 19։00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 107 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար