Հորիզոն 2020 թվիննինգ COBRAIN ծրագրի մեկնարկային գիտաժողովը

24-01-2020 10:00:00   | Հայաստան  |  Գիտաժողով
Հունվարի 24-ին ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» կոնֆերանս դահլիճում տեղի կունենա ԵՊԲՀ համակարգմամբ Հայաստանում երբևէ շահած առաջին Հորիզոն 2020 թվիննինգ COBRAIN  ծրագրի մեկնարկային գիտաժողովը:
 
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավարի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆի, Շվեդիայի խորհրդական-դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնի, համագործակցող համալսարանների ներկայացուցիչների,  ինչպես նաև Եվրահանձնաժողովի ներկայացուցչի և այլ հյուրերի հետ միասին կարձանագրվի ծրագրի պաշտոնական մեկնարկն ու կդրվի ծրագրի հաջող իրականացման
ամուր հիմնաքարը: «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտություն¬նե¬րի կենտրոն Հայաստանում. Նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - COBRAIN» ծրագրի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտան մեխանիզմների վրա: Սերտորեն համագործակցելով Թյուբինգենի (EKUT, Գերմանիա), Բոխումի (RUB, Գերմանիա) և Լունդի (ULUND, Շվեդիա) համալսարանների հետ՝ նախատեսվում է հաստատել
նեյրոգիտության հետազոտությունների կառուցվածքը, կատարելագործել երիտասարդ հետազոտողների հմտությունները, ընդլայնել հետազոտական կարիերայի հնարավորությունները, զարգացնել համալսարանի նորարարական կարողությունները, ինչի արդյունքում համալսարանն ավելի ներկայանալի կլինի գիտական հանրության առջև:
Նախագիծը հիմք կհանդիսանա Հայաստանում «Ուղեղ» նախաձեռնության թողարկման և Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի համար համապատասխան աշխատակազմի ու ենթակառուցվածքի ձևավորման համար։ 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Գիտաժողով
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 85 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար