Բարեկենդանի տոնախմբություն Թեղենիք գյուղում


Բարեկենդանի տոնախմբություն Թեղենիք գյուղում

  • 22-02-2020 11:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Փետրվարի 22-ին ժամը 11։00-ից Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում մեկնարկելու է  Բարեկենդանի  տոնախմբությունը։ 
Կազմակերպիչներն են  «Կէան» կրթամշակութային կենտրոնը, «Հազար տարվա գյուղամեջ» փառատոնը, «Հայասա Տուր»-ը։ Միջոցառումը տեղի է ունենում Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ։
 
Ծրագրում նախատեսվում է ․
Ժողովրդական տոնախմբություն 
Երգ ու պար 
Դիմակահանդես 
Լարախաղաց 
Ժողովրդական խաղեր 
Սուտլիկ հարսանիք 
Հացաթխում
Կազմակերպիչները հոգում են միջոցառումը լուսաբանող ԶԼՄ ներայացուցիչների անվճար փոխադրումը Երևանից Թեղենիք և հակառակ ուղղությամբ, սնունդը Թեղենիքում։ 
 
Գրանցման  համար  խնդրում ենք  զանգահարել նախապես 077-38-16-06 հեռախոսահամարով։ Գրանցման վերջաժամկետը 20.02.2020
Նոյյան տապան   -   Իրադարձություն