«Հայաստանում ատոմային բնագավառի զագացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկումը

28-02-2020 09:30:00   | Հայաստան  |  Քննարկում
Փետրվարի 28-ին Երևանում կանցկացվի «Հայաստանում ատոմային բնագավառի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկումը։ Միջոցառումը կազմակերպվել է ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակում` «Ռոսատոմ» պետկորպորացիայի և «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի («Արմատոմ» ՓԲԸ ԳՀԻ) կողմից։ 
 
Պանելային քննարկումը տեղի կունենա փետրվարի 28-ին, հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Հյուսիսային պողոտա 5/1, Ibis Yerevan Center հյուրանոց, 2-րդ հարկ։
 
Քննարկմանը հրավիրված են  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Կառավարության առընթեր Միջուկային անվտանգության կառավարման  Կոմիտեի, Հայկական ԱէԿ-ի, «Արմատոմ» ՓԲԸ ԳՀԻ-ի, Հայաստանի ատոմային էներգետիկայի վետերաների միության, «Հայաստանի էներգետիկ գործակալություն» հիմնադրամի  ներկայացուցիչներ , բնապահպաններ, փորձագետներ։ 
 
 
«Հայաստանում ատոմային բնագավառի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկման ծրագիրը
 
Ժամանակ Ելույթներ Բանախոսներ
09:30 – 10:00 Մասնակիցների գրանցում, սուրճ
10:00-10:05 Մոդերատորի ողջույնի խոսք – Արա Մարջանյան, ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ Հայաստանում
10:05-11:00 էներգետիկ ռազմավարության առանցքային թեզեր
 
 
Շահագործման ընթացքում Հայկական ԱէԿ-ի գիտատեխնիկական աջակցություն
ՀԱԷԿ-ի ընթացիկ վիճակը, արդիականացմանն ուղղված աշխատանքը
2026թ․ հետո ՀԱԷԿ-ի շահագործման
ժամկետի երկարաձգումը
  Նունե Ալեքյան, Տարացքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ատոմային էներգետիկայի բաժնի ղեկավարի ԺՊ 
Վահրամ Պետրոսյան, «Արմատոմ» ԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրեն
 
Գերա Սևիկյան, ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական
Յուրի Սվիրիդենկո, Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար;
11:00-11:15 Քննարկում, հարց ու պատասխան
11:15-11:45 Ընդմիջում –  սուրճի ընդմիջում
11:45-12:45 Հայաստանի էներգահամակարգի հիմնական մարտահրավերները; 
Նոր փոխարինող հզորությունների կառուցման հնարավորությունները 
 
 
 
Ատոմային էներգետիկայի 75-ամյակին նվիրված եկույթ․ Հայկական ԱԷԿ-ի եզակի փորձը Արա Մարջանյան, Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ; 
Վահան Սարգսյան, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին կից ռազմավարության կենտրոնի տնօրեն
Արտեմ Պետրոսյան, «Հայաստանի էներգետիկական գործակալություն» Հիմնադրամի ատոմային էներգետիկայի բնագավառում նածագծերի ղեկավար
12:45-13:00 Քննարկում, հարց ու պատասխան
13:00-13:10 Մոդերատորի եզրափակիչ ելույթ
 
 
«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան ատոմային տեխնոլոգիաների ոլորտում համաշժարհային առաջնորդերից է և ընգրկում է   ատոմային էներգետիկայի արդյունաբերական շղթայի ամբողջ սպեկտրը՝ ուրանի արդյունահանումից մինչև ԱԷԿ-ը շահագործումից դուրս բերումը և միջուկային թափոնների վերամշակումը։ Ռոսատոմը զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում արտասահմանյան նախագծերի պորտֆելի մեծությամբ և երկրորդ տեղը ուրանի պաշարներով և արդյունահանման ծավալներով։ Պետկորպորացիան ապահովում է համաշխարհային շուկայի ուրանի հարստացման ծառայությունների 36% և միջուկային վառելիքի 17%: 
Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է Հայկական  ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: Աշխատանքների արդյունքնում կայանի շահագործման նվազագույն ժամկետը կերկարացվի մինչև 2026թ․
 
Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի(«Արմատոմ» ՓԲԸ ԳՀԻ) հիմնադրվել է 1973 թվականին, հայկական ԱԷԿ-ի կառուցման տարիներին։ Ինստիտուտում գիտահետազոտական աշխատանքներ տարվում են հետևյալ ուղղություններով` ԱԷԿ-ի անվտանգության համակարգի մշակում, ԱԷԿ-ի անվտանգությունն ապահովող դիագնոստիկ, տեղեկատվական և այլ համակարգերի ներդնում, սեյսմիկ պայմաններում ԱԷԿ-ի անվտանգ աշխատանքի ապահովում,
միջուկային ռեակտորների ֆիզիկական ցուցիչների հետազոտություններ։
Ինստիտուտը նախագծել ու գործի է դրել հակասեյսմիկ պաշտպանության արդյունաբերական համակարգը(ՀՊԱՀ), որը նախատեսված է սեյսմիկ ամպլիտուդայի որոշակի տատանումների
դեպքում ռեակտորի վթարային կառավարման պաշտպանության համակարգին համապատասխան ահազանգերի փոխանցման համար։ ՀՊԱՀ-2-ը ներդրվել է ԱԷԿ-ի նախագծում ու տեղադրվելվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի(«Կոզլոդույ»), 
Սլովակիայի(«Մոխովցի»), Հայաստանի ատոմակայաններում ու Հրազդանի ջերմաէլեկտրակայանում։ Ներկայում մշակվել ու արտադրվում է նոր սերնդի հակասեյսմիկ պաշտպանության արդյունաբերական համակարգ(ՀՊԱՀ-3)` տեղեկատվության թվային մշակմամբ։ ՀՊԱՀ-3-ը ներդրվել է հայկական ԱԷԿ-ում և հաջողությամբ շահագործվում է 2007 թվականից։
 
 
 
տնօրեն   •
Նոյյան տապան   -   Քննարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 277 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար