«Մեդիա կենտրոն». «Մեր սոցիալական իմունիտետը» վերտառությամբ ֆիլմի դիտում-քննարկում

18-09-2020 14:00:00   | Հայաստան  |  Քննարկում
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում (Հասցե՝ ք. Գյումրի, Վարպետաց 176) կազմակերպում է «Մեր սոցիալական իմունիտետը» վերտառությամբ ֆիլմի դիտում-քննարկում։ 
 
Սոցիալական ոլորտի՝ տասնյակ տարիների համակարգային կոռուպցիան Հայաստանում կանխել է ոլորտի լիարժեք զարգացումը և փոշիացրել առանձին մասնագետների ու կազմակերպությունների՝ այդ ուղղությամբ ներդրած ջանքերը։ Թերևս, ամենամեծ ձախողումն այն է, որ սոցիալական աջակցության համակարգը չամրապնդեց իր կենսունակությունը, հատկապես տարատեսակ մարտահրավերներին դիմադրելու իմաստով։ Կորոնավիրուսը դարձավ ևս մեկ փորձություն՝ մեր սոցիալական իմունիտետի համար։
 
«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմը պատմում է COVID-19-ի պատճառով առաջացած խնդիրների և սոցիալական պաշտպանության ոլորտի արձագանքի մասին։
 
Բանախոսներ՝
Նելլի Ռաֆայելյանը՝ ֆիլմի հեղինակ, լրագրող
•       Լիլիթ Գորգինյան, ՀՀ Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ 
Վահան Թումասյան՝ Շիրակի կենտրոն» ՀԿ նախագահ
Կարինե Կուրղինյան՝ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի Շիրակի մարզի ծրագրերի ղեկավար 
Հասմիկ Սարգսյան՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Երեխաների սոցիալական պաշտպանություն ռազմավարական ուղղության պատասխանատու
Ներկայացուցիչ Գյումրու քաղաքապետարանից 
____________
Զուգահեռ ֆիլմի դիտում-քննարկումը հեռարձակվելու է Հանրային լրագրության ակումբի Facebook-ի էջերում, որին կարող եք հետևել այս հղումներով՝
https://www.facebook.com/mediacenterarmenia/live
https://www.facebook.com/publicjournalismclub/live
 
Եթե տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերը հասանելի չլինի մեր Facebook-ի էջում, ապա այն կարող եք դիտել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում, այս հղմամբ՝ 
https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
Ելնելով արտակարգ դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։  
 
--
Հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 94 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար