ԵՊՀ կենտրոնական մասնաշենք


ԵՊՀ կենտրոնական մասնաշենք

  • 14-07-2022 14:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հուլիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, հրավիրում ենք ձեզ ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ Գևորգ Արշակյանի անվան ընթերցասրահ՝ լուսաբանելու 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված մրցանակաբաշխությունը։
 
ԵՊՀ 6 ֆակուլտետներում նախօրոք հայտարարված մրցույթներին մասնակցած և հաղթած ուսանողներին կշնորհվեն «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ծրագրով սահմանված կրթամրցանակներ։ Համատեղ ծրագրի նպատակն է հարգանքի
տուրք մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված երիտասարդների հիշատակին, նպաստել կրթության և գիտության առաջընթացին՝ նրանց թանկ անուններով կրթամրցանակներ սահմանելով և խրախուսելով երիտասարդ մասնագետներին։
 
ԵՊՀ գրադարանի Գևորգ Արշակյանի անվան ընթերցասրահում կայանալիք միջոցառումը մեր հերոսների փառաբանության և ԵՊՀ ուսանողների գիտակրթական հաջողությունները ներկայացնելու, նաև մշակութային դասական համարներ
վայելելու լավ հնարավորություն է։
 
Այս կիսամյակ կրթամրցանակներ են հաստատվել հետևյալ ֆակուլտետներում․
 
1. հայ բանասիրության ֆակուլտետ - Վարդան Ամալյանի անվան 2-րդ
կրթամրցանակը (հովանավոր՝ բեռլինահայ տիկնանց խումբ),
2. պատմության ֆակուլտետ (հնագիտության բաժին) – Վահագն Թումասյանի անվան
2-րդ կրթամրցանակը (հովանավոր՝ Զապէլ Փեշտիմալճիան, Փարիզ)
3. ֆիզիկայի ֆակուլտետ – Էրիկ Գևորգյանի անվան 3-րդ կրթամրցանակը
(հովանավոր՝ Զեյթունյան-Մորիյո-Վիկտորիա ընտանիք, Բեռլին),
4. ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ – Ռուբեն
Համբարձումյանի անվան 2-րդ կրթամրցանակը (հովանավոր՝ «Crumbs» հացթուխարան,
Երևան),
5. ժուռնալիստիկայի ֆակուլտետ – Վաչագան Մանուկյանի անվան 1-ին
կրթամրցանակը (հովանավոր՝ Արա Մուրադյան, Կանադա, Տորոնտո),
6. արևելագիտության ֆակուլտետ – հերոս եզդիների հիշատակին նվիրված 2-րդ
կրթամրցանակը (հովանավոր՝ Անահիտ Տեր-Ստեփանյան, Նյու Հևն, ԱՄՆ)։
7. արևելագիտության ֆակուլտետում «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի մրցանակային
ֆոնդը հավելել է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների
հիմնադրամը»։
 
Միջոցառմանն արտերկրից առցանց կմասնակցեն նաև հովանավորները։
 
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել +374 (99) 898 975
հեռախոսահամարով։
 
--
ԵՊՀ մամուլի խոսնակ, հանրային կապերի և մարքեթինգի վարչության պետ Ազնիվ
Գրիգորյան
 
Երևանի պետական համալսարան-YSU
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1
Հեռ.՝ (+374) 99 898975
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն