Արմենպրես


Արմենպրես

  • 13-07-2022 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

ՀՈՒԼԻՍԻ 13-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում տեղի կունենա Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Հետազոտությունների առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանի, Գերմանիայի Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի կենսահենք լուծումների կենտրոնի տնօրեն, ADVANCE հետազոտական թիմի գիտական ղեկավար, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանի, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի ավագ գիտաշխատող, ADVANCE ծրագրի ավագ գիտաշխատող Անի Պալոյանի, ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, ADVANCE ծրագրի ավագ գիտաշխատող Հովիկ Փանոսյանի,   ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանի ասուլիսը:
 
Թեմա- Սփյուռք-Հայաստան գիտական կապերի ամրապնդում․ ականավոր գիտնական Կարապետ Անդրանիկյանի ղեկավարությամբ՝ հայ գիտնականների թիմը թափոնների վերամշակման միջոցով արժեքավոր նյութերի ստացման ուղղությամբ հաջողություններ է գրանցել։
 
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ADVANCE դրամաշնորհային ծրագրի կենսատեխնոլոգիաների ոլորտի հետազոտական թիմի կատարած աշխատանքների ներկայացումը։ Ներկայում ընթացքի մեջ է երեք հետազոտական նախագիծ՝ կենսատեխնոլոգիաների, մեքենայական ուսուցման և նեյրոգիտության ոլոտներում։ Առաջին երկու հետազոտական նախագծերը FAST-ն իրականացնում է Երևանի պետական համալսարանի հետ համատեղ։
 
 Հրավիրում ենք լուսաբանման:
+374 91 62 18 38
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս