Մեդիա կենտրոն


Մեդիա կենտրոն

  • 15-07-2022 12:00:00   | Հայաստան  |  Քննարկում

Հուլիսի 15-ին` ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա «COVID-19-ը և ազատազրկված ու պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանայք» թեմայով քննարկում:
 
Բանախոսներ՝
 
Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ
 
Արմեն Հովսեփյան՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության շտաբի գլխավոր մասնագետ, արդարադատության փոխգնդապետ
 
Արմինե Ադամյան՝ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետ
 
Քննարկման ընթացքում կանդրադառնանք COVID-19 -ի կանխարգելման նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կիրառված սահմանափակումներին, ինչպես նաև այդ ժամանակահատվածում ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց շրջանում արձանագրված խնդիրներին:
 
 
Լրագրողների մուտքն ազատ է։
————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում