Հուլիսի 20-ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Քրեակատարողական հիմնարկներում ինչպե՞ս են պաշտպանվում կալանավորների՝ բժշկական ծառայությունից օգտվելու իրավունքները» թեմայով:
Բանախոսներ՝
Նաիրա Բաբայան՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
Լաուրա Գասպարյան՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ
Զարուհի Հովհաննիսյան՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ, իրավապաշտպան
Լրագրողների մուտքն ազատ է։
————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia