Քաջարանում բացվելու է «Ռուսական կենտրոն»


Քաջարանում բացվելու է «Ռուսական կենտրոն»

  • 21-08-2022 14:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Օգոստոսի 21-ին ժամը 14:00-ին, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Մշակույթի տանը տեղի կունենա  «Ռուսական կենտրոն»-ի բացումը (հասցե Լեռնագնացների 2)։ Կենտրոնը բացվում է Քաջարան քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում։ 
 
Կրթամշակութային կենտրոնը բացվում է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ, Քաջարանի քաղաքապետարանի օժանդակությամբ։
 
Կենտրոնի բացմանը ներկա կլինեն Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը,  Քաջարանի  քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Հայաստանում ՌԴ   դեսպանատան նախարարի խորհրդական Մաքսիմ Սելեզնևը, ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ և այլոք։
 
Քաջարանի նորաբաց «Ռուսական կենտրոն»-ում առաջին անգամ կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ և տարբեր խմբակներ։ 
 
Կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ։
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն