Sputnik Արմենիա


Sputnik Արմենիա

  • 09-09-2022 13:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Ասուլիս` "Ռոման Բերեզովսկի. Երկրի ֆուտբոլային դարպասների պահապանը"
 
Ռոման Բերեզովսկին իր ֆուտբոլային կարիերան սկսել է սահմանամերձ Կապանում` 90-ականների թեժ օրերին:
 
Դարպասապահը, ով հետագայում քսան տարի պաշտպանեց Հայաստանի պատիվը ֆուտբոլային մարտերում, այսօր ֆուտբոլային մրցաշար է կազմակերպում սահմանամերձ երեք շրջանների երեխաների համար:
 
Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի դպրոցական ոչ պրոֆեսիոնալ թիմերի միջև "Ռոսսոտրուդնիչեստվո" - ի հայաստանյան ներկայացուցչության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ հովանու ներքո կայանալիք Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային փորձնական մրցաշարի մասին
 սեպտեմբերի 9-ին, ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմեն`
 
- Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկի
 
- Հայաստանում "Ռոսսոտրուդնիչեստվո" - ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլով
 
- Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ներկայացուցիչ։
 
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում(https://vk.com/sputnikarm)
 և Rutube-ում (https://rutube.ru/channel/24629519/):
 
Հարցերը կարող եք ուղարկել նաև 
v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել 
@Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` 
+374(98)180-626, 
+374(91)42-12-35։ 
 
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս