«Պատանի սամբիստ-2011» թիմային միջազգային առաջնությանը Հայաստանից մասնակցող «Զեյթուն» ակումբը դուրս եկավ հաջորդ փուլ
30-10-2011 10:27:29 | Ռուսաստան | Սպորտ
Մոսկվայում անցկացվում է «Պատանի սամբիստ-2011» թիմային միջազգային առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում է հանրապետական փուլի հաղթող «Զեյթուն» ակումբը:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» -ին հայտնեցին ՀՀ սամբոյի ֆեդերացիայից, հոկտեմբերի 29-ին ավարտվեցին ենթախմբային մրցումները, որի արդյունքում «Զեյթունը»` ընդգրկված լինելով առաջին ենթախմբում, 11:1 եւ 12:0 հաշվով հաղթանակներ տանելով մոլդովական «Բելցի» եւ Օդեսսայի «Վերածնունդ» թիմերի հետ հանդիպումներում, չեչենական «Շամսուդինա Ուվայսաեւա» ակումբի հետ, որին պարտվել էր 1:11 հաշվով, դուրս եկավ հաջորդ փուլ:
Մրցումները շարունակվում են: