Զինված Ուժերի Ժողովրդավարական Վերահսկողության վերաբերյալ ժողովածուի շնորհանդես


Զինված Ուժերի Ժողովրդավարական Վերահսկողության վերաբերյալ ժողովածուի շնորհանդես

  • 11-11-2011 12:53:33   | Հայաստան  |  Նոր գրքեր
Նոյեմբերի 14–ին, հանրությանը կներկայացվի «Հայաստանը եւ Ժողովրդավարական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ. վերլուծություն եւ հեռանկարներ» ժողովածուն, որը ներառում է վերլուծական հոդվածներ անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների մասին ԵԱՀԿ վարքագծի կանոնագրքի վերաբերյալ, իր պատմության, կանոնագրքի դրույթների իրականացման գործում Հայաստանի եւ միջազգային փորձը: Ժողովածուն պատրաստվել է ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, ինչպես նաեւ այլ հաստատություններից մի շարք փորձագետների կողմից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Միջոցառմանը հրավիրված են ներկայացուցիչներ ՀՀ պաշտպանության նախարարությունից, Ազգային ժողովից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Զինվորական դատախազությունից, քաղաքացիական հասարակությունից, միջազգային կազմակերպություններից, ինչպես նաեւ ուսանողներ: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան եւ ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի տեղակալ, Վերլուծական կենտրոնի պետ Բենյամին Պողոսյանը հանդես կգան բացման ելույթներով: Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 14-ի` ժամը 11:00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամուլի եւ հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանին հետեւյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play