Շախմատի աշխարհի առաջնությունում Սամվել Տեր-Սահակյանը տարավ վեցերորդ անընդմեջ հաղթանակը


Շախմատի աշխարհի առաջնությունում Սամվել Տեր-Սահակյանը տարավ վեցերորդ անընդմեջ հաղթանակը

  • 24-11-2011 17:25:46   | Հայաստան  |  Սպորտ
Բրազիլական Կալդաս Նովաս քաղաքում ընթացող շախմատի վեց տարիքային խմբերի (մինչեւ 8, 10, 12, 14, 16, 18) աշխարհի առաջնությունում հանդես են գալիս 4 հայ շախմատիստներ: 18-ամյա շախմատիստների մրցաշարի 6-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը տարավ վեցերորդ անընդմեջ հաղթանակը: Նա սեւերով հաղթեց Տամաս Պատենին (Սլովակիա) եւ 6 տուրից հետո շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Նույն տարիքային խմբում հանդես եկող Ռոբերտ Աղասարյանը պարտություն կրեց Դեյսի Գորիից (Պերու) եւ առայժմ 3.5 միավորով զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը։ 16 տարեկանների մրցաշարում Հովհաննես Գաբուզյանը սեւերով հաղթեց վենեսուելցի Խոսե Ֆելիքս Ինեյոսին եւ վաստակելով 5 բարձրացավ 3-րդ հորզոնական: Նույն տարիքային խմբում մրցաշարի ամենաբարձր վարկամիշ ունեցող Կարեն Գրիգորյանը սեւերով ոչ ոքի խաղաց գերմանացի Լեոն Մոնսի հետ եւ առայժմ 4 միավորով զբաղեցնում է 23 -րդ հորիզոնականը։
Նոյյան տապան  -   Սպորտ