Լեւոն Արոնյանը միանձնյա գլխավորում է Տալի մրցաշարային աղյուսակը


Լեւոն Արոնյանը միանձնյա գլխավորում է Տալի մրցաշարային աղյուսակը

  • 24-11-2011 23:18:59   | Ռուսաստան  |  Սպորտ
Միխայիլ Տալի 6-րդ շախմատային հուշամրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Պյոտր Սվիդլերին եւ, վաստակելով 5 միավոր՝ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մոսկվայում ընթացող այդ մրցաշարի 8-րդ տուրի մյուս՝ Վիշվանաթան Անանդ - Հիկարու Նակամուրա, Մագնուս Կարլսեն - Յան Նեպոմնյաշչի, Վասիլի Իվանչուկ - Բորիս Գելֆանդ եւ Վլադիմիր Կրամնիկ - Սերգեյ Կարյակին պարտիաներն ավարտվել են ոչ ոքի Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը ունի հետեւյալ տեսքը՝ Արոնյան (Հայաստան) 5 Կարլսեն (Նորվեգիա) 4 ,5 Նեպոմնյաշչի (Ռուսաստան) 4,5 Կարյակին (Ռուսաստան) 4,5 Իվանչուկ (Ուկրաինա) 4,5 Անանդ (Հնդկաստան) 4 Սվիդլեր (Ռուսաստան) 4 Կրամնիկ (Ռուսաստան) 3,5 Նակամուրա (ԱՄՆ) 3 Գելֆանդ (Իսրայել) 3 Վերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Յան Նեպոմնյաշչու հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ