Ավարտվեց Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը<br />


Ավարտվեց Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը

  • 23-05-2011 10:38:05   | Իսպանիա  |  Սպորտ
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 2010-2011թթ. մրցաշրջանն ավարտվեց: Վերջին տուրում առաջնության առաջատար Բարսելոնան հաղթեց Մալագային 3-1 հաշվով, իսկ Մադրիդի Ռեալը սեփական հարկի տակ` «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, ջախջախիչ 8-1 հաշվով հաղթանակ տոնեց Ալմերիայի նկատմամբ: Մալագա-Բարսելոնա խաղում գոլերի հեղինակ դարձան Սեբաստիան Ֆերնանդեսը (Մալագա) եւ Բարսելոնայի 3 խաղացողներ` Բոյան Կրկիչը, Իբրահիմ Աֆելայն ու Մարկ Բարտրան: Ռեալ Մադրիդ-Ալմերիա խաղում Պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն եւ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման մեկական դուբլի հեղինակ դարձան, իսկ Էմանուել Ադեբայորը դարձավ հեթ-տրիկի հեղինակ:Գոլի հեղինակ դարձան նաեւ Ռեալի երիտասարդ ֆուտբոլիստ Խոսեն եւ Ալմերիայի հարձակվող Կալուն: Այսպիսով Բարսելոնան հաղթեց Իսպանիայի առաջնությունում 96 միավորով: Մադրիդի Ռեալը 92 միավորով առաջնությոն փոխչեմպիոնն է, Վալենսիան երրորդը` 71 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ