Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր կշահագործվի բաց եղանակով
02-02-2011 13:26:48 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր` Ամուլսարի հանքավայրը, կշահագործվի բաց եղանակով: Հետախուզման արտոնագիրը ստացել է ,Գեոթիմե ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է կանադական ,Lidian Internationalե ընկերության շահերը: Ենթադրվում է, որ հանքավայրի շահագործումը կսկսվի 2011թ.: Մինչ այժմ ընկերությունն անցկացրել է երկրաբանահետախուզական աշխատանքներ եւ հայտարարել, որ Հայաստանում Ամուլսարը ոսկու պաշարների նոր հայտնություն է:
Տարեցները ցույց են տալիս վայրեր, որտեղ ֆրանսիացիները ոսկի էին արդյունահանում 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին, սակայն խորհրդային իշխանությունների հաստատումից հետո հեռացան: ,Խորհրդային իշխանությունները խնայում էին ոսկին կամ թե ուրիշ բան, բայց չէին արդյունահանումե,- ասացին մեզ Ամուլսարից 18 կմ հեռավորության վրա տեղակայված Գորայք գյուղում:
Ընկերության տվյալներով հանքավայրը պարունակում է 1.4 միլիոն ունցիա ոսկի/ մոտ 40 տոննա: Ոսկու կորզման համար ընկերությունը ենթադրում է կիրառել կույտային տարալվացման մեթոդ, ինչի դեպքում կարելի է 95-97% ոսկի կորզել: Այդ մասին ասված է Highlights բաժնում (,Ամենագլխավորըե), որով բացվում է ընկերության կայքը:
,Lidian Internationalե-ի բաժնետոմսերը արժեքորոշվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում (Կանադա): Ընկերության գլխավոր բաժնետերը IFC միջազգային ֆինանսական կորպորացիան է, որը Համաշխարհային բանկի, ,Newmont Mining Corporationե-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի խմբի մի մասն է:
,ԷկոԼուրե տեղեկատվական ՀԿ
02.02.2011