Կայացել է Ռեվազ Միշվելաձեի հայերեն նոր՝ «Երբ արցունքն էլ ցամաքեց» գրքի շնորհանդեսը


Կայացել է Ռեվազ Միշվելաձեի հայերեն նոր՝ «Երբ արցունքն էլ ցամաքեց» գրքի շնորհանդեսը

  • 24-01-2012 15:02:25   | Վրաստան  |  Նոր գրքեր
Հունվարի 21-ին, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ եւ «Հայարտուն» կենտրոնի կազմակերպմամբ տեղի ունեցավ արդի վրաց գրականության խողորագույն դեմքերից մեկի, դասական արձակագիր, նովելի վարպետ , Ռուսթավելու, Պետական եւ այլ մրցանակների դափնեկիր, ՎԳՄ փոխնախագահ, ԹՊՀ վրաց գրականության պատմության ամբիոնի վարիչ Ռեվազ Միշվելաձեի հայերեն նոր՝ հայ ժողովրդին նվիրված «Երբ արցունքն էլ ցամաքեց» գրքի շնորհանդեսը: Տաս նորավեպ ընդգրկող այս գեղեցիկ ձեւավորված գիրքը հրատարակվել է Թբիլիսիի «Կամուրջ» գրական- մշակութային ՀԿ, նրա նախագահ, ճանաչված բանաստեղծուհի, թարգմանչուհի, Վ.Փշավելայի մրցանակի դափնեկիր, Վրաց մշակույթի դեսպան, «Մերանի» հրատարակչության եւ «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիր Անահիտ Բոստանջյանի նախաձեռնությամբ , առաջաբանով ու թարգմանությամբ, ծնունդոգ գյումրեցի, այժմ գերմանաբնակ Ռուզան Պողոսյանի նյութական աջակցությամբ: Այն հեղինակի 65-րդ, հայերեն երկրորդ գիրքն է, հրատարակվել է թարգմանչի կողմից Թբիլիսիում հիմնադրած «Թարգմանական գրականության գրադարան» մատենաշարով եւ տիտղոսաթերթի ինքնատիպ ձեւավորմամբ խորհրդանշում է Հայ գրատպության 500-ամյակը: Ժողովածուն բացվում է թարգմանչի առաջաբանով, հեղինակի խոսքով, որին հաջորդում է գրքի առաջին «Երբ արցունքն էլ ցամաքեց» նովելը՝ նվիրված է 1988-ի հայոց երկրաշարժի զոհերին ու փրկվածներին: Այն դրսեւորում է հեղինակի խոր հարգանքը հայոց անկոտրում կամքի, դժվարություններին դիմագրավելու նրա բացառիկ ֆենոմենի, կենսասիրության հանդեպ: Մյուս նովելներին միավորում են հեղինակի ստեղծագործությանը բնորոշ թեմաները՝ մարդասիրություն- մարդակերտում, սեր, հայրենասիրություն, հասարակ, շարքային մարդու ներաշխարհի բացահայտում ու արժեքավորի վերհանում, այն արժեքավորի, ինչով հարատեւում է մարդկությունը: Շնորհանդեսին հավաքվել էին հայ ու վրացի տարբեր խավերի ներկայացուցիչներ՝ արվեստի ոււ մշակույթի, գրքի, ու գրականության սիրահարներ: Այստեթ էին եւ հեղինակին ու թարգմանչին շնորհավորեցին ու շնորհակալություն հայտնեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական , «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի ու Հայաստանի ԳՄ նախագահներ Մաղվալա Գոնաշվիլին ու Լեւոն Անանյանը, բանաստեղծ Բադրի Քութաթելիձեն, Միքայել Թադեւոսովը, ուրիշներ: Նրանք իրենց ելույթներում արժեւորեցին մեծանուն գրողի գրական-ազգային- քաղաքական գործունեությունը (նա եղել է նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր) եւ արժանին մատուցեցին այս նոր գրքի համար եւս՝ դա որակելով որպես գեղեցիկ էջ ինչպես հայ ու վրաց գրականությունների անդաստանում, այնպես էլ մեր երկու ժողովուրդների բարեկամության մատյանում: Գրքից հայերեն ու վրացերեն լեզուներով հատվածներ ընթերցեցին թարգմանիչն ինքը, «Մծերլիս գազեթի» ( Գրողի թերթ) թերթի փոխխմբագիր Մանանա Գորգիշվիլին՛ «Հայարտան» մշակույթի պատասխանատու, միջոցառման կազմակերպիչլ Լեւոն Չիդիլյանը, Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի սանուհի Լիզա Թորոսյանը: Միջոցառումը ուղեկցվեց երաժշտական համարներով, որ ներկայացրին դաշնակահարներ Ե.Աբովյանը, Պ.Օգանեզովը. դուդուկահարներ Վ.Մկրտչյանը , Յ.Ղազարյանը: Ներկաների առջեւ հանդես եկավ Ռ.ՄԻշվելաձեն:« Այսօր ես շատ երջանիկ եմ ու լի եմ շնորհակալության զգացումով ՝այստեղ նստած ինձ շատ հարազատ մարդկանց հանդեպ—Ես շնորհակալ եմ հայ մշակութին, հայոց պատմությունը, որ ունի Մեսրոպ Մաշտոց, որ ունի Սունդուկյան, Թումանյան, Չարեն եւ այլ մեծեր... Որ այսօր էլ Վրաստանում ունի այնպիսի նվիրյալներ, ինչպիսիք են հենց այս գրքի հոգին ու շունչը հանդիսացող իմ հրաշալի, իմ բազմափորձ ու շնորհաշատ բարեկամուհին՝ Անահիտ Բոստանջյանը...Որ ունի այնպիսի Սրբազան առաջնորդ, ինչպիսին մեր սիրելի Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանն է այս գեղեցիկ երեկոյի բարի նախաձեռնողն ու պահապանը.... Որ ունի Վան Բայբուրթյան, ով ամեն ինչ անում է, որ սեպ չխրվի մեր երկու ազգերի միջեւ... Որ ունի Լեւոն Անանյան, ով մեր, սիրելի Մաղվալայի հետ ջանում են անընդհատ նորացնելու թարմացնել մեր գրական կապերը.. իմ լավագույն բարեկամ իմ հայերեն առաջին գրքի թարգմանիչ Հրաչյա Բայտրամյանից եմ շնորհակալ... այս նոր գրքիս ամբողջ հրատարակջական խմբին եմ շնորհակալ ՝ խմբագրից՝ Գայանե Բոստանջայնից ,նկարիչներից մինչեւ սրբագրիչ ու դիզայներներ... Ես շատ սիրեցի այս գիրքը , դա իմ այս տարվա առաջին նվերն էր, որ Անահիտը բերեց Սուրբ Ծննդյան օրը մեր տուն... Շնորահակալ եմ այս գեղեցիկ միջոցառման բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին, բոլոր ներկաներիդ ու բացականերին—ամբողջ հայությանը , որ կա, ապրում է աշխարհում ու բարեկամներ է անընդհատ որոնում՝ մեզ հետ միասին՝ ականջալուր մեծն Ռուսթավելու իմաստուն պատգամին՝ ով բարեկամ չի որոնում, նա ինքն է հենց իր թշնամին.....Ես ձեզ շատ եմ սիրում—Ես ձեր ցավը տանեմ.. մենք միասին պիտի լինենք միշտ ու հանապազ....» Միջոցառումն ամփոփեց օրհնության, մեծարումի , շնորհավորանքի ու շնորհակալության խոսքով, եւ բոլոր տաս նովելների հիանալի գրականագիտական վերլուծական խոսքով հանդես եկավ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝որակելով Ռեվազ Միշվելաձեին որպես հիանալի մարդաբանի, մարդու ներաշխարհի հիանալի քննախույզի՝ հավելելով բնագրին համարժեք հիանալի թարգմանության դերը այս գրքի կայացման գործում՝ շնորհակալության իր խոսքն ուղղելով բազմամյա թարգմանիչ- հրատարակիչ Անահիտ Բոստանջյանին: Ըստ Թբիլիսիի Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի մամլո հաղորդագրության, գրքում օգտագործված են նմուշներ նկարիչներ Նիկո Փիրոսմանու , Մայիս Մխիթայրյանի, Արա Բաղդասարյանի աշխատանքներից, ինչպես նա. աեւ սահակովի, Վեւ հունանյանցի Յուրի Ակուլյանի եւ այլոց լուսանկարջական նյութեր:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր