Շաբաթական ամփոփ տվյալներն ըստ Կենտրոնական բանկի


Շաբաթական ամփոփ տվյալներն ըստ Կենտրոնական բանկի

  • 03-02-2012 16:42:16   | Հայաստան  |  Ֆինանսներ

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության, հունվարի 30-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետեւյալ գործարքները. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82 մլն 815 հազար 876 ԱՄՆ դոլար` 386.41 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 101 մլն 212 հազար 41 ԱՄՆ դոլար` 387.37 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17 մլն 450 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 387.57 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլն 150 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 387.06 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 197 հազար 783 եվրո` 506.33 դրամ 1 եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9 մլն 571 հազար 40 եվրո` 510.64 դրամ 1 եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում եւ միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարքներ չեն իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 494 մլն 842 հազար 237 ՌԴ ռուբլի` 12.63 դրամ 1 ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 57 մլն 147 հազար 651 ՌԴ ռուբլի` 12.85 դրամ 1 ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում եւ միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարքներ չեն իրականացվել: Հունվարի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերինը՝ 38.4 մլն ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Ֆինանսներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play