Լույս է տեսել «Անի» պատկերազարդ եռալեզու ալբոմ-գիրքը


Լույս է տեսել «Անի» պատկերազարդ եռալեզու ալբոմ-գիրքը

  • 15-02-2012 13:22:15   | Հայաստան  |  Նոր գրքեր

Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում լույս է տեսել «Անի» պատկերազարդ եռալեզու ալբոմ-գիրքը: Այն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց «Հայկական ճարտարապետության ուսումնասիրության» հիմնադրամի տնօրեն Սամվել Կարապետյանը: Ըստ նրա, գրքում զետեղված են թվանշային վերակազմություններ եւ առաջին անգամ ներկայացված են բազմաթիվ շենքերի չափագրություններ, որոնք քառորդ դար ուսումնասիրություններից հետո չէին հայտնաբերվել: Նրա խոսքով`գիրքը նախատեսված է թե մասնագետների, եւ թե նրանց համար, ովքեր ուղղակի պատկերներով են հետաքրքրված: Գիրք-ալբոմը կազմված է տարբեր բաժիններից, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է համանման հատակագծով:Գիրքը հարուստ է ճարտարապետական կոթողներրի, շինությունների պատկերներով եւ այնհտեղ զետեղված են շուրջ 600 լուսանկարներ: Անի քաղաքում ճարտարապետներն ուսումնասիրություններն իրականացրել են ընդամենը մեկ շաբաթում: «Հայկական ճարտարապետության ուսումնասիրության» հիմնադրամի տնօրենը հույս հայտնեց, որ գիրք-ալբոմը շուտով կհայտնվի նաեւ գրախանութներում եւ կհետաքրքրի հանրությանը:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր