«Ֆաջր»-ի 27-րդ երաժշտական փառատոնի երաժիշտ-խմբավարներից էր Տիգրան Սուքիասեանը


«Ֆաջր»-ի 27-րդ երաժշտական փառատոնի երաժիշտ-խմբավարներից էր Տիգրան Սուքիասեանը

  • 29-02-2012 15:38:36   | Իրան  |  Մշակույթ
«Ֆաջր»-ի 27-րդ երաժշտական փառատօնում իրանահայ վաստակաւոր երաժիշտ-խմբավարներից էր Տիգրան Սուքիասեանը. ղեկավարելով իրանական «Սամին» կորալ խումբը՝ մասնակցել էր փառատօնին, որն իր իւրայատուկ տեղն էր զբաղեցնում մասնակից երգչախմբերի շարքում: Յիշեալ երգչախմբին դաշնամուրով ընկերակցում է իրանահայ դաշնակահար Ռուբէն Արզումանեանը: Յիշեալ խումբը փետրւարի 14-ին ելոյթով հանդէս եկաւ Թեհրանի «Վահդաթ» դահլիճում, որը ներկաների գնահատանքին արժանացաւ: * * * Յատկանշական է, որ Տիգրան Սուքիասեանի ղեկավարած «Սամին» երգչախումբը, դաշնակահար՝ Ռուբէն Արզումանեան, մասնակցելով Թեհրանի քաղաքապետարանի կողմից կեանքի կոչւած «Շամսէ» երաժշտական փառատօնին, առաջնութիւն է շահել: Նշելի է, որ Թեհրանի քաղաքապետարանը Թեհրանի 22 քաղաքապետարանների շրջագծում իւրաքանչիւր տարի կազմակերպում է երաժշտական փառատօն: Այս տարի փետրւարի 24-ին «Միլադ» աշտարակի դահլիճում կայացած մրցութեանը առաջնութիւն շահած «Սամին» խմբի մրցանակը եւ գնահատագիրը յանձնւեց Տիգրան Սուքիասեանին: Յիշեալ մրցոյթի իրաւարար կազմի անդամ էր մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play