Լույս է տեսել Աշոտ Մարկոսյանի «Արժեքային համակարգի հիմքերը» գիրքը


Լույս է տեսել Աշոտ Մարկոսյանի «Արժեքային համակարգի հիմքերը» գիրքը

  • 13-03-2012 15:14:34   | Հայաստան  |  Նոր գրքեր
Մարդկային քաղաքակրթությունն իր զարգացման ցանկացած փուլում ունեցել է իր արժեքային համակարգը։ Այս առումով կարելի է պնդել, որ յուրաքանչյուր արժեքային համակարգ համապատասխանում է հասարակության զարգացման որոշակի մակարդակին։ Առկա է նաեւ հակադարձ կապը, երբ զարգացումն իր հերթին փոփոխություններ է մտցնում արժեքային համակարգի շարժման մեջ։ Հասարակական զարգացումը լինելով բազմակողմ եւ բազմաշերտ հասկացություն իր վրա կրում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների ազդեցությունն, ըստ որում՝ ժամանակի եւ տարածության մեջ մեծանում է արտաքին գործոնների դերը, ինչը պայմանավորված է աշխարհում տեղի ունեցող գործընթացներով եւ, առաջին հերթին, գլոբալացմամբ եւ տնտեսական ինտեգրմամբ։ Նախատեսված է տնտեսագետների, փիլիսոփաների եւ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հասարակության զարգացման եւ նրա արժեքային համակարգի հիմնահարցերով։ «Նորավանք» հիմնադրամ
Նոյյան տապան  -   Նոր գրքեր