Նոր հրատարակություն. «Մայր Մաշտոց. Ժ դար» գիրքը` աշխատասիրությամբ Գևորգ Տեր-Վարդանյանի


Նոր հրատարակություն. «Մայր Մաշտոց. Ժ դար» գիրքը` աշխատասիրությամբ Գևորգ Տեր-Վարդանյանի

  • 14-03-2012 16:50:19   | Արմավիրի մարզ  |  Նոր գրքեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել «Մայր Մաշտոց. Ժ դար» գիրքը` աշխատասիրությամբ Գեւորգ Տեր-Վարդանյանի: Գիրքը պարունակում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործածված հնավանդ ծիսարանի` Մաշտոցի բնագիրը` ըստ երկաթագիր հնագույն ձեռագրերի եւ համեմատությամբ Սուրբ Գրքի եւ ձեռագրական օժանդակ հարուստ նյութի: Գիրքն ունի բնագրական եւ կանոնացանկային հավելվածներ` Քահանայաթաղի կանոնի լրացուցիչ երկու խմբագրություն, Մեռոնօրհնեքի կանոնի հին տարբերակը, «Կարգաւորութիւն օրհնութենաբեր ցուցակի» ցանկի համադիր բնագիրը, Մաշտոց Եղիվարդեցի կաթողիկոսի վարքի խմբագրությունները, աղոթք-քարոզների եւ սուրբգրային ընթերցվածների ցանկեր, հայկական ծիսարանի զարգացման ընթացքը պատկերող կանոնացանկային հավելվածներ: Գիրքը նախատեսված է թե՛ ծիսագիտական, թե՛ ծիսակարգային եւ թե՛ հայերեն Աստվածաշնչի բնագրագիտական հետազոտություններին նպաստելու համար: Գիրքը տպագրվում է Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր