Թողարկվելու է նոր Կենսաթոշակային տեղեկագիր


Թողարկվելու է նոր Կենսաթոշակային տեղեկագիր

  • 15-03-2012 14:02:04   | Հայաստան  |  Նոր գրքեր
«Կենսաթոշակային Համակարգի Իրազեկման Կենտրոն» հիմնադրամն այսուհետեւ պարբերաբար թողարկելու է տեղեկագիր` կենսաթոշակային բազմաստիճան եւ գործող համակարգերի վերաբերող բոլոր խնդիրները բազմակողմանի լուսաբանելու եւ կատարված աշխատանքը հանրությանը ներկայացնելու նպատակով: Տեղեկագրի առաջին համարին կարող եք ծանոթանալ http://www.epension.am/arm/pension-reforms/Կենսաթոշակային-համակարգի-իրազեկման-կենտրոն /Պարբերականներ/ եւ http://plm.am/hy/resources ինտերնետային հասցեներով: Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «Կենսաթոշակային եւ աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը», «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը» եւ Ֆինանսաբանկային քոլեջը համատեղ, կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման նապատակով, իրականացնում են հանդիպում-դասընթացների շարք` մարզերի բնակիչների եւ սեմինարների շարք` համալսարանական ուսանողների համար: Ապրիլ ամսից նախատեսվում են դասընթացներ դպրոցի ուսուցիչների, ապա նաեւ քաղաքացիական ծառայության խորհրդի վերապատրաստման դասընթացների դասավարդող կազմի համար: Այսպիսով կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման առաջին փուլը` դասընթացավարների վերապատրաստումը , հնարավորություն կտա հասարակության առավել լայն շրջանակներին ներգրավել կենսաթոշակային բարեփոխման եւ ընդհանուր ֆինանսական գիտելիքի տարածման գործում: ****** Առաջիկա մարզային հանդիպումը նախատեսվում է մարտի 21-ին Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձորում քաղաքում` Ֆինանսաբանկային քոլեջի նախաձեռնությամբ: Ուսանողների սեմինարը` Ապրիլի 3-ին Հայաստանի Ֆրանսիական համալսարանում: ԿՀԻԿ հիմնադրամի կազմակերպած բոլոր միջոցառումները բաց են լրագրողների համար:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play