Հայտարարություն՝ Վրաստանի ԲՈՒՀ-երում մագիստրոսական և ասպիրանտական կրթություն ստանալու վերաբերյալ


Հայտարարություն՝ Վրաստանի ԲՈՒՀ-երում մագիստրոսական և ասպիրանտական կրթություն ստանալու վերաբերյալ

  • 11-05-2012 13:21:55   | Վրաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական եւ ասպիրանտական /10 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար: Մրցույթին կարող են մասնակցել անգլերեն լեզվին տիրապետող բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները: Ուսուցումը իրականացվելու է անգլերեն լեզվով: Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝ •դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը, •դիմում-հարցաթերթիկ, •վրացական կողմից ներկայացված հարցաթերթիկը, •ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/, •դիպլոմի եւ միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված: •անձնագրի պատճենը, •բժշկական տեղեկանք/հավերված /անգլերեն լեզվով/, •3x4 չափի 4 լուսանկար, •արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք: Հետբուհական կրթության համար դիմորդները ներկայացնում են նաեւ. •ռեֆերատ՝ հայերեն լեզվով, •օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական եւ ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 30.11.2010 N 1660-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան: Հետբուհական /ասպիրանտական/ կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաեւ` • ռեֆերատ, • օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական եւ ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 25.11.2011 N 1256-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան: Մրցույթը անցկացվում է. •Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության եւ ուսուցման կարգի: •Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգի: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 22.05.2012թ. /ներառյալ/: Մրցույթը տեղի կունենա Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ մայիսի 29-ից հունիսի 5-ը ընկած ժամանակահատվածում: Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Միջազգային համագործակցության բաժին (ք. Երեւան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play