Հայտարարություն՝ Իրանի Իսլամական Հանրապետության ԲՈՒՀ-երում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու վերաբերյալ
11-05-2012 13:33:37 | Իրան | Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու նպատակով /2 բուհական, 2 մագիստրոսական եւ 2 ասպիրանտական կրթաթոշակ/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների եւ բուհերի շրջանավարտները, ինչպես նաեւ ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
•դիմում-հարցաթերթիկ,
•իրանական կողմից ներկայացված հարցաթերթիկը,
•ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
•ավարտական դիպլոմի եւ միջուկի, իսկ ավարտական կուրսի/դասարանի ուսանողներն առաջադիմության թերթիկի /ակադեմիական տեղեկանքի/ պատճենները` նոտարի կողմից անգլերեն կամ պարսկերեն թարգմանված,
•անձնագրի պատճենը,
•բժշկական տեղեկանք/հավերված /անգլերեն լեզվով/,
•3x4 չափի 5 լուսանկար,
•արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական կրթության համար դիմորդները ներկայացնում են նաեւ.
•ռեֆերատ՝ հայերեն լեզվով,
•օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական եւ ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 30.11.2010 N 1660-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
Հետբուհական /ասպիրանտական/ կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաեւ`
• ռեֆերատ,
• օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական եւ ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 25.11.2011 N 1256-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
Մրցույթը անցկացվում է.
•Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:
•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության եւ ուսուցման կարգի:
•Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգի:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 22.05.2012թ. /ներառյալ/:
Մրցույթը տեղի կունենա Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ մայիսի 29-ից հունիսի 5-ը ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար
կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Միջազգային համագործակցության բաժին (ք. Երեւան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):