Քվեաթերթիկներ`Դալլաքյանին հասցեգրված «տհաճ» արտահայտություններով


Քվեաթերթիկներ`Դալլաքյանին հասցեգրված «տհաճ» արտահայտություններով

  • 16-05-2012 12:00:43   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ժողովուրդ»-թերթի տեղեկությունների համաձայն, Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում Աժ ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել: Վանաձորցիները պարզապես չեն կարողացել թաքցնել իրենց բացասական վերաբերմունքը վերջերս ՀՀԿ-ն համալրած Վիկտոր Դալլաքյանի հանդեպ, ու քվեաթերթիկները հաշվելիս հայտնաբերվել է մի քանի քվեաթերթիկ` Դալլաքյանի հասցեին բավական տհաճ արտահայտություններով: Քվեաթերթիկներից մի քանիսի վրա էլ պարզապես Էդմոն Մարուքյանին հաղթելու կոչեր են եղել:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը