«ՀԿԵ» ՓԲԸ-ն հայտարարում է շրջանավարտների մրցույթ՝ Ռուսաստանի երկաթուղային բուհերում ուսում ստանալու նպատակով
22-05-2012 15:19:40 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ 2012 թվականի շրջանավարտների համար՝ Ռուսաստանի Դաշնության երկաթուղային բուհերում առկա ուսում ստանալու նպատակով:
Թեկնածուները պետք է ունենան բարձր առաջադիմություն ֆիզիկա, մաթեմատիկա եւ ռուսաց լեզու առարկաներից:
Հարցազրույցը կկայանա ս.թ. մայիսի 25-ին Երեւան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեով՝ «ՀԿԵ» ՓԲԸ Կառավարման եւ հաղորդակցության ծառայությունում:
Լրացուցիչ տեղեկատվության համար բոլոր հետաքրքրված անձինք կարող են դիմել «ՀԿԵ» ՓԲԸ Կառավարման եւ հաղորդակցության ծառայության անձնակազմի կառավարման եւ սոցիալական զարգացման բաժին հետեւյալ հեռախոսահամարներով՝ +37410 575002 (լրաց. 33 46, 33 47, 33 48):