Կովկասում «Գալիցիայի երեք պատմությունները» ֆիլմի պրեմիերա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Կովկասում «Գալիցիայի երեք պատմությունները» ֆիլմի պրեմիերա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 25-05-2012 11:16:58   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով



Երեւանում ցուցադրված «Գալիցիայի երեք պատմությունները» փաստագրական ֆիլմը հանդիսատեսին ստիպեց խորը անձնական ճանապարհորդություն անցնել դեպի այն մարդկանց ամենօրյա կյանքը, ովքեր պայքարում են պատերազմի, ատելության եւ իրար մոտ ապրող ազգերի միջեւ հակամարտության հետեւանքների դեմ: Ֆիլմի ցուցադրումը կազմակերպվել էր Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվա եւ Հայաստանում լեհական օրերի շրջանակներում: Միջոցառման կազմակերպմանը աջակցել էին նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը, Լեհաստանի եւ Ուկրաինայի դեսպանատները եւ Փարաջանովի թանգարանի ղեկավարությունը: Այս փաստագրական ֆիլմը յուրօրինակ կերպով նկարագրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Արեւելյան Եվրոպայի Գալիցիա տարածաշրջանում (այժմ բաժանված է Լեհաստանի եւ Ուկրաինայի միջեւ) տեղի ունեցած իրադարձությունները: Դարեր շարունակ Գալիցիան եղել է էթնիկ խմբերի հայրենիքը` ոչ միայն ուկրաինացիների եւ լեհերի, այլեւ հայերի եւ հրեաների: Ֆիլմը հարգանքի տուրք է մատուցում բազմաթիվ անհայտ հերոսների հիշատակին, հասարակ մարդիկ, ովքեր, անտեսելով վեր խոյացող սարսափի ու վտանգի սպառնալիքները, արել են այն, ինչ ճիշտ էր, եւ ոչ թե այն, ինչ հեշտ էր: Ֆիլմը պատմում է մի հրեական ընտանիքի մասին, որը նախընտրեց փրկել իր ոխերիմ թշնամուն` մի ուկրաինացի կնոջ, ով իր երկրի փրկության համար համբերությամբ տարավ իր երեխաների առեւանգումը, եւ մի լեհ քահանայի, ով վտանգեց ամեն ինչ, որպեսզի վերջ տա եկեղեցական ծուխը քայքայող աղանդավորական ատելությանը: «Գալիցիայի երեք պատմությունները» ֆիլմը ցուցադրվել եւ մեծ հաջողություն է ունեցելԿաննի, Համբուրգի կինոփառատոնների շրջանակներում, ինչպես նաեւ ՄիացյալՆահանգներում, Ուկրաինայում եւ Կանադայում: Իսկ այսօր, ֆիլմի կովկասյան պրեմիերայի ժամանակ, Փարաջանովի թանգարանը լի էր հանդիսատեսով: Ֆիլմը ռուսերեն թարգմանել է Սամվել Ավետյանը, իսկ կրկնօրինակվել է հայկական «Ֆորմիկա» ընկերության կողմից: Ֆիլմի մասին մանրամասն տեղեկատվության համար այցելել` www.threestoriesofgalicia.com
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play