Քննարկեցին Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը


Քննարկեցին Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը

  • 01-06-2012 08:40:40   | Հայաստան  |  Տնտեսություն



Մայիսի 31-ին Անի Պլազա հյուրանոցում <<Ջերմուկի զարգացման կենտրոն>>- ի նախաձեռնությամբ եւ հանքավայրը շահագործմամբ զբաղվող <<Գեոթիմ>> ՓԲԸ ընկերություն մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում` Ամուլսարի շահագործման հետեւանքով ջրային ռեսուրսների անվտանգության վերաբերյալ: Քննարկմանը ներկա էին նաեւ ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը, <<Ջրի որակ>> ՏՀ Տեխնիկական հանձնաժողովի նախագահ Կարինե Մայսուրյանը, Կայուն զարգացման հիմնադրամ ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը, Էկոլուր ՀԿ-ի ղեկավար Ինգա Զառաֆյանը եւ ուրիշներ: Քննարկման ժամանակ հնչած առաջարկությունների եւ դիտողությունների վերաբերյալ կկազվի արձանագրություն եւ կուղարկվի Բնապահպանության նախարարություն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն