Գագիկ Մինասյան. «Դրական եմ համարում, որ ՀԱԿ-ը հայտնվեց խորհրդարանում»
04-06-2012 14:58:00 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
«Դրական եմ համարում, որ ՀԱԿ-ը հայտնվեց խորհրդարանում: Այդ դաշինքը մեր քաղաքական խճանկարի կարեւոր մասն է»,- այօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ նորընտիր պատգամավոր, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը:
ՀԱԿ-ի խորհրդրարան անցնելը բանախոսը կարեւորեց նրանով, որ սա քաղաքակիթ եւ քաղաքական զարգացմանը միտված կարեւոր քայլ էր:
Անդրադառնալով ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելու որոշմանը` Մինասյանն ասաց, որ ցանկացած կուսակցություն ինքն է կանխորոշում իր տեղն ու դերը քաղաքական դաշտում. «Ես հարգում եմ ԲՀԿ-ի այս որոշումը: Ժամանակը ցույց կտա, թե ԲՀԿ-ն ինչ դիրք կզբաղեցնի քաղաքական այս կամ այն հարցի շուրջ»:
Գագիկ Մինասյանը նկատեց՝ քանի որ կոալիցիայում կա երկու ուժ, կառավարության կազմվելիք ծրագիրը հավանաբար խարսխված կլինի ՀՀԿ նախընտրական ծրագրի վրա:
Ինչ վերաբերում է նախարարական պորտֆելներին, ապա հանրապետական պատգամավորը կարծիք հայտնեց. «Եթե որեւէ պաշտոնում որեւէ մեկը չի վերանշանակվում, դա դեռ չի նշանակում, որ նրա գործունեությունցից գոհ են։ Այդ հարցին անձնավորված մոտենալ ճիշտ չէ: Միշտ չէ, որ նոր մարդ է պետք, որ նոր փոփոխություններ իրականացվի: ԱԺ-ն կիսով չափ նոր պատգամավորներ ունի, որոնք կիրականացնեն մարդկանց սպասելիքները, իսկ անփոփոխ կեսն ունի պոտենցիալ, որի աշխատանքը դեռ սպառված չէ»:
HayNews.am