Թեհրանում Հայաստանի Կամերային նվագախումբը հանդես կգա համերգներով
07-06-2012 12:40:48 | Իրան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի Կամերային նւագախումբը, բաղկացած 20 հոգուց, 14 գիշերներ այլազան ռեպերտուարներով համերգներ է ունենալու «Վահդաթ» (Ռուդաքի) դահլիճում՝ ղեկավարութեամբ մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի:
Նւագախմբի փորձերը մայիսի 21-ից Երեւանում սկսւել են Ճգնաւորեանի ասիստանտ եւ գեղարւեստական ծրագրաւորման տնօրէն մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարութեամբ. նւագախումբը շարունակել է իր փորձերը եւ Թեհրան է ժամանելու այսօր՝ յունիսի 7-ին:
Այս 14 կատարումներում նւագելու են նաեւ իրանցի սոլիստներ, ինչպէս՝ Երեւանի Կոմիտասի անւան կոնսերւատորիայի շրջանաւարտ դաշնակահար Ամիր Մահեար Մորադին, որը Բախի դաշնամուրի կոնցերտօն կատարելու է յունիսի 11-ին եւ 17-ին, Ֆլէյտահար տկն. Ազին Մովահեդը, որը Կառլ Էմմանուէլ Բախի ֆլէյտայի կոնցերտօն կատարելու է յունիսի 21-ին, ջութակահար տկն. Փանիզ Ֆարիւսէֆին, որը շրջանաւարտ է Երեւանի Կոմիտասի անւան կոնսերւատորիայի, յունիսի 20-ին կատարելու է ջութակի կոնցերտօ, դաշնակահար Փուրիա Խադեմը յունիսի 14-ին կատարելու է Շահին Ֆարհաթի դաշնամուրի կոնցերտօն. անւանի ջութակահար Խաչիկ Բաբայեանը յունիսի 18-ին ու 19-ին կատարելու է Վիւալդիի «Չորս եղանակը» եւ Արամ Թալալեանը յունիսի 8-ին կատարելու է Հայդէնի, իսկ յունիսի 9-ին Ճգնաւորեանի կոնցերտօները՝ թաւջութակով:
«ԱԼԻՔ» օրաթերթը յիշատակեում է, որ Թեհրանի երաժշտական փառատօնը կայանալու է յունիսի 8-ից 22-ը՝ «Վահդաթ» դահլիճում, ու ծրագրի սկիզբը լինելու է գիշերւայ ժամը 9-ին: