Ինքնահրկիզման փորձ Ադրբեջանում


Ինքնահրկիզման փորձ Ադրբեջանում

  • 09-06-2012 14:02:41   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանական «Azheber.com» կայքը գրում է, որ Ադրբեջանի խորհրդարանից դեպի հեռուստաաշտարակ տանող ճանապարհին միջին տարիքի մի տղամարդ եւ մի տարեց կին պատահական մեքենա են կանգնեցրել եւ խոչընդոտել երթեւեկությունը: HayNews.am-ը տեղեկացնում է, որ վերոնշյալ կայքի տվյալներով տղամարդը բենզին է լցրել վրան եւ սպառնացել հրկիզվել: Այդ ամենի համար պատճառ է հանդիսացել այն, որ Ադրբեջանի իշխանություններն անտարբեր են հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ընդհարումների ժամանակ զոհված իրենց մերձավորների նկատմամբ։ Դեպքի վայր են ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարարության աշխատակիցները. գրանցել են մահացածի անուն ազգանունը եւ խոստացել հետաքննություն անցկացնել:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը