Առողջապահության նախարարության խորհուրդները շոգին դիմակայելու վերաբերյալ


Առողջապահության նախարարության խորհուրդները շոգին դիմակայելու վերաբերյալ

  • 12-06-2012 17:30:12   | Հայաստան  |  Հասարակություն

Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաեւ վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս. * խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում, * հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արեւային ակնոցներ, հովանոց, հագնել սպիտակ եւ/կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ, * օգտագործել սովորականից շատ հեղուկներ /օրական մոտ 3 լիտր/: Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել` Ջուր. լրացնում է հեղուկների պակասը, անցկացնում է հոգնածությունը եւ պայքարում ջրազրկման դեմ: Կաթնամթերք, մասնավորպես թան ու մածուն. իրենց մեջ պարունակող սպիտակուցների, աղերի եւ օրգանական թթուների շնորհիվ, ծարավը հագեցնելու հրաշալի միջոց են, * օգտագործվող հեղուկները պետք է լինեն միջին /գոլ/ կամ դրանից մի փոքր ավելի հովացրած` այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել, * չչարաշահել կոֆեին եւ շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում, * ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապեղ մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը եւ արյան շրջանառությունը, * հաճախակի լվացվել կամ ցնցուղ ընդունել, հետեւել ձեռքերի հիգիենային, լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց եւ ուտելուց առաջ, * արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արեւի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում, * ամենօրյա աշխատանքները հնարավորինս կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից, * պետք է հետեւել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա, * այնտեղ, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան, * սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող ջրով, սննդամթերքը պահել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում, ընտրել թարմ, ոչ փչացած եւ ոչ ժամկետանց սննդամթերք, * խուսափել բացօթյա պայմաններում /մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում/ պատրաստվող եւ վաճառվող, պատրաստման եւ պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր օգտագործելուց:
Նոյյան տապան  -   Հասարակություն