Բարեգործական հեղինակավոր գալա համերգ՝ Շառլ Ազնավուրի մասնակցությամբ


Բարեգործական հեղինակավոր գալա համերգ՝ Շառլ Ազնավուրի մասնակցությամբ

  • 20-06-2012 17:12:13   | Չինաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երկուշաբթի օրը Շանհայում կայացել է բարեգործական հեղինակավոր գալա համերգ, որին մասնակցելու նպատակով Չինաստան էր հրավիրվել Շառլ Ազնավուրը: Երեկ Չինաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել է Ազնավուրի հանդիպումը շանհայաբնակ հայության հետ: Դեսպան Արմեն Սարգսյանը հյուրին ներկայացրել է հավաքին ժամանած շուրջ 20 երիտասարդ հայերի, որոնք տարաբնույթ հարցեր են ուղղել մեծանուն հայրենակցին: Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Շառլ Ազնավուրը խոսել է Հայաստանի, հայապահպանման հարցերի մասին` կարեւորելով երիտասարդության դերը երկրի կայացման եւ զարգացման գործում: «Արձագանք» ռադիոկայան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը