Նոր թղթադրամներ՝ հունիսի 25-ից


Նոր թղթադրամներ՝ հունիսի 25-ից

  • 25-06-2012 17:04:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հունիսի 25-ից շրջանառության մեջ են մտնում հինգ հազար, տասը հազար եւ քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները: Մինչեւ օրս գործող հին թղթադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ։ Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ասում է, որ նոր թղթադրամների թողարկումը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ դրամաշրջանառության, գնաճի կամ տնտեական երեւույթների վրա։ «Յուրաքանչյուր հաջորդ լուծում ավելի պաշտպանված է կոչված դարձնելու», - նշեց ԿԲ նախկին նախագահը՝ արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե թղթադրամների փոփոխությունը ինչպիսի՞ ազդեցություն կունենա թղթադրամների պաշտպանվածության վրա։ Ըստ Բագրատ Ասատրյանի, կա եւս մի խնդիր, որ անհրաժեշտ է լուծել՝ փողի գեղագիտական կողմը, փողը որպես սիմվոլ ընկալելու յուրահատկությունը։ Եթե 1000 ու 20,000 դրամանոց թղթադրամները, ըստ մասնագետի, հաջողված են, ապա նույնը չի կարելի ասել այլ թղթադրամների մասին։ «Տեսեք, օրինակ, տասը, հինգ եւ հազար դրամանոցները? ընդհանուր գույն, դիզայնի առումով նմանություններ շատ են։ Օտարի աչքով եթե նայես, ես գիտեմ դեպքեր, երբ շփոթում էին», - նշեց Ասատրյանը։ Այսօրվանից շրջանառության մեջ կմտնեն նաեւ նոր եւ ուսուցողական հիսուն դրամ անվանական արժեքով մետաղադրամներ, որոնք նվիրված են Հայաստանի Հանրապետության մարզերին եւ Երեւան քաղաքին։ Անուշ Մկրտչյան «Ազատություն» ռադիոկայան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play