Գյումրիում քաղաքապետի թեկնածու կառաջադրվի Սամվել Բալասանյանը


Գյումրիում քաղաքապետի թեկնածու կառաջադրվի Սամվել Բալասանյանը

  • 26-06-2012 17:44:49   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Չնայած Գագիկ Ծառուկյանը Մարտուն Գրիգորյանին ասել էր. մի տասնհինգ օր սպասի, կասեմ` Գյումրիի քաղաքապետի ընտրություններում դնելո՞ւ ես թեկնածությունդ, թե՞ ոչ, շաբաթ-կիրակի օրերին, ինչպես տեղեկացնում են ԲՀԿ մեր աղբյուրները, արդեն իսկ որոշումը կայացվել է: Ըստ ամենայնի` Գյումրիում քաղաքապետի թեկնածու կառաջադրվի Սամվել Բալասանյանը, իսկ նրա մեծամասնական ընտրատարածքում պատգամավոր կառաջադրվի Արման Սահակյանը: Ըստ ԲՀԿ-ի, հարցը համաձայնեցված է նաեւ ՀՀԿ-ի հետ` կոնսենսուսային տարբերակով: Ճիշտ է, Մարտունի կողմնակիցները ոչ միայն դժգոհ են այս որոշումից, այլեւ անվստահության ակնարկներ են անում ՕԵԿ-ից ԲՀԿ տրանզիտ արված Բալասանյանի հասցեին, այնուհանդերձ, Գյումրիի ԲՀԿ-ականներն իրենց հումորը չեն կորցնում. «Բալասանյանը ճիշտ կանի` հանի հրապարակում Վարդանիկի դրած Վարդանանց արձանը, պիվի գործարանի դեմի իր արձանը բերի-դնի տեղը, մանավանդ օր` պիվի գործարանը շատ մոդիկ է հրապարակին»: Չնայած Գյումրիում, առանց այդ արձանի էլ, անչափ հետաքրքիր ընտրություններ են սպասվում: Վարդանիկն էլ իր հերթին է հայտարարել` գնալու եմ մինչեւ վերջ: ՀԵՂԻՆԱԿ՝ ՀՐԱՊԱՐԱԿ
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը