Արման Վեզիրյանը հաստատում է.Ռուբեն Հայրապետյանը հարվածել է իր դեմքին


Արման Վեզիրյանը հաստատում է.Ռուբեն Հայրապետյանը հարվածել է իր դեմքին

  • 09-07-2012 14:02:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի Հելսինկյան ասոցացիան քիչ հետո հանդես կգա հայտարարությամբ՝ ասոցիացիայի անդամ, լուսանկարիչ Արման Վեզիրյանի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի միջեւ երեկ տեղի ունեցած բախման վերաբերյալ: Այս մասին Tert.am -ին հայտնեց անձամբ Արման Վեզիրյանը: Հիշեցնենք, որ ««Հարսնաքար«« ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի յոթնօրեքի կապակցությամբ երեկ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող ««Հարսնաքար«« ռեստորանային համալիրի մոտ իրականացված մոմավառության ժամանակ Հայրապետյանը հարվածել էր Արման Վեզիրյանին: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ Հայրապետյանը հարվածել է իր դեմքին: Հարցին, թե ինչո՞ւ է հարվածել հե՛նց իրեն, այլ ոչ, ասենք, բողոքի ակցիայի մեկ այլ մասնակցի, Վեզիրյանն ասաց՝ այդ մասին կնշվի հայտարարության տեքստում: Tert.am-ի հետ զրույցում Արման Վեզիրյանը միայն ասաց հետեւյալը, որ ո՛չ իր, ո՛չ Ռուբեն Հայրապետյանի կողմից որեւէ վիրավորական արտահայտություն կամ հայհոյանք չի հնչել, եւ հավելեց. ««Ես ընդամենը լուսանկարել եմ տվյալ տարածքում կանգնած ոստիկաններին, ես այնտեղ եմ եղել որպես Հելսինկյան ասոցիացիայի աշխատակից, դիտորդ, իրավապաշտպան««: Չի բացառվում, որ Արման Վեզիրյանը դիմի դատաբժշկի՝ ուղեգիր ստանալու համար: Տեղեկացնենք, որ Ռուբեն Հայրապետյանի լիազորությունները, որպես ԱԺ պատգամավորի, դեռ պահպանվում են, քանի դեռ վերջինիս հրաժարականի մասին չի հայտարարվել Ազգային ժողովի նիստում եւ սեփական դիմում ներկայացնելուց 15 օրվա ընթացքում նա հետ չի վերցրել իր դիմումը: Թերթ.am
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը